ԱՄՆ սենատորները կոչ են անում Թրամփին կոշտ դիրքորոշում ընդունել Ռուսաստանի նկատմամբ
Ամերիկյան 12 հանրապետական և 15 դեմոկրատ սենատորներից բաղկացած խումբը ԱՄՆ-ի ապագա նախագահ Դոնալդ Թրամփին նամակ-կոչ են ուղղել՝ խնդրելով կոշտ դիրքորոշում ընդունել Ռուսաստանի նկատմամբ՝ ուկրաինական տարածքները բռնակցելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն:
Նախաձեռնության հեղինակները դեմոկրատ սենատոր Ռիչարդ Դուբրինն ու Օհայո նահանգից ներկայացված հանրապետական սենատոր Ռոբ Պորտմանն են: Երկուսն էլ ներկայացնում են Ուկրաինայի հարցով ձևավորված սենատորական խումբը:
«Հաշվի առնելով հանգամանքը, որ Ռուսաստանը շարունակում է իր զավթողական ագրեսիվ քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ՝ հրաժարվելով հարգել այդ երկրի տարածքային անձեռնմխելիությունն ու սեփական ճակատագիրն ընտրելու իրավունքը, մենք կրկնում ենք մեր կոչը՝ Միացյալ Նահանգները պետք է ուժեղացնեն Ուկրաինային ցուցաբերվող ռազմական, տնտեսական ու քաղաքական աջակցությունը»,-ասված է սենատորների կողմից ստորագրված կոչում:
Սենատորները նաև ընդգծել են, որ Ղրիմի բռնակցումը երբեք չպետք է ճանաչվի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին