Լուսանկարներ անցյալի հրաշալիքի մասին. Հալեպը պատերազմից առաջ
«Reuters»-ը հրապարակել է լուսանկարներ, որտեղ ներկայացվում է Սիրիայի խոշորագույն քաղաքի՝ Հալեպի գեղեցկությունը պատերազմից առաջ։ Ըստ աղբյուրի, մինչև պատերազմը Հալեպը երկրի խոշոր առևտրային ու պատմական կենտրոնն էր՝ հնագույն ժամանակների ժառանգությունով։
Բայց պատերազմը, որը սկիզբ առաջ Սիրիայում 2011-ին և 2012 շարունակվեց Հալեպում, մեծ արհավիրք պատճառեց քաղաքին և ահաբեկիչ գրոհայինները իրենց տիրապետության տակ վերցրին քաղաքի արևելքը։
Նրանք հույս ունեին կսասանեն Բաշար Ասադի ռեժիմը, մինչդեռ Դամասկոսում հաստատված կառավարությունը խոստացավ հեռացնել նրանց Հալեպից։ Այդուհանդերձ, ըստ աղբյուրի, կողմերից որևէ մեկը իր վերջնական նպատակին չի հասել։ Իսկ այդ պատերազմի հետևանքով բազմաթիվ գեղեցկություն են վերացել՝ 11-րդ դարի հազարամյա Մինարեթը, Shahba առևտրային հայտնի կենտրոնը, The Baron Hotel-ը որտեղ իջևանել են հայտնի մարդիկ։
Այժմ, ըստ աղբյուրի, սիրիական բանակը՝ ռուս-իրանական համագործակցությամբ, ջանքեր է գործադրում ազատագրել քաղաքը։
«Կառավարության համար հաղթանակը տեսանելի է։ Բայց Հալեպը շատ է փոխվել։ Ամեն ինչ ավերակների մեջ է, մեծ մասն էլ կորել է. Կենդանի են մնացել միայն լուսանկարները ու հիշողությունները», -գրել է լրատվամիջոցը ու հրապարակել հալեպյան գեղեցկությունը պատկերող լուսանկարներ։
Հարակից հրապարակումներ`
- Վերջին երեք շաբաթվա ընթացքում սիրիական զորքերը ազատագրել են Արևելյան Հալեպի 80 տոկոսը
- Պատերազմի ավարտից հետո սիրիահայերի մի մասը կլինի կամուրջ հայրենիք-Հալեպ ճամփեքին. Սփյուռքի նախարար
- Մեծ թվով հալեպահայեր երազում են վերադառնալ. Հրապարակախոսը՝ Հալեպից
- Այժմ սիրիական բանակի հսկողության տակ է Արևելյան Հալեպի 47 թաղամաս