Համբուրգում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ, երեկ Համբուրգում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել են նաև Մինսկի խմբի համանախագահները:
ԱԳՆ-ից ավելի վաղ տեղեկացրել էին, որ Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Ստեֆան Վիսկոնտիի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել էր, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է, որ մերժում է իրականացնել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։ Հանդիպմանը հաջորդել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան. Երբ խոսքը հակամարտության գոտու մարդկանց անվտանգության մասին է, ճղճիմ սակարկությունը տեղին չէ
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ
- Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
- Նալբանդյանը Համբուրգում մասնակցել է ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը
- Զախարովա. Մենք ամեն ինչ կանենք, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը լինի արդյունավետ
- Դեկտեմբերին Համբուրգում կորոշվի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին. Հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին