«Դինամոն» փոփոխական հաջողություններով է հանդես գալիս
Բուդապեշտում մեկնարկել է հունահռոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի 3-րդ խաղարկությունը: Պատվավոր մրցանակը վիճարկում են 14 երկրի 16 թիմեր (Հունգարիան ու Իրանը 2-ական թիմ են ներկայացրել, մասնակից մյուս երկրները՝ 1-ական): Թիմերը բաժանվել են չորս խմբերի, յուրաքանչյուրում 4-ական թիմ:
Ստուագտեսում 3-րդ տարին անընդմեջ Հայաստանը ներկայացնող Երևանի «Դինամոն» վիճակահանությամբ ընդգրկվել A խմբում, ուր նրա մրցակիցներ են ըմբշամարտի Հունգարիայի աստղերից ու 2 կորեացի ուժեղագույն ըմբիշներով կազմավորված Բուդապեշտի «Պլաստիկը», ուկրաինական «Սամսոնն» ու Բուխարեստի «Օլիմպիկ Հոպը»:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեկնարկային խաղում «Դինամոն», ցավոք, 6:2 հաշվով պարտվել է «Պլաստիկին»: 2-րդ խաղում երևանյան թիմը 5:3 հաշվով վստահ հաղթանակ է տոնել ուկրաինական «Սամսոնի» նկատմամբ: Խմբային մրցաշարի 3-րդ տուրում «Դինամոն» հանդիպելու է ռումինական «Օլիմպիկ Հոպի» հետ: