Կասիլյասը նույնիսկ առանց «Ռեալի» է կարողանում նոր ռեկորդներ սահմանել
Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով ներկայումս հանդես է գալիս պորտուգալական «Պորտուի» կազմում, շարունակում է բարելավվել իր ցուցանիշները Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Լեստերի» նկատմամբ 5:0 հաշվով տոնած հաղթանակը 97-րդն էր իսպանացի դարպասապահի համար, և հաղթանակների ցուցանիշով նա կարողացել է շրջանցել իր հայրենակից Խավիին, ով Չեմպիոնների լիգայում մասնակցած խաղերում հաղթանակ է տոնել 96 անգամ:
Բացի այդ, Կասիլյասը 17-րդ անգամ դուրս է եկել մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ և այժմ առաջին հորիզոնականը կիսում է նույնքան արդյունք ունեցող «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզի հետ: