Միշա Ալոյանը զրկվել է Ռիոյի արծաթե մեդալից
Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 52 կգ քաշային կարգում հանդես եկող Միշա Ալոյանը ձախողել է «Օլիմպիադա-2016»-ի դոպինգ- թեսթը ու զրկվել Ռիոյում նվաճած արծաթե մեդալից: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
Այն մասին, որ նրա դոպինգ-թեսթը դրական արդյունք է տվել, պարզ է դարձել այն փաստաթղթերից, որոնք հրապարակել է «Fancy Bears» հաքերային խումբը՝ կոտրելով Համաշխարհային հակադոպինգային կազմակերպության տվյալների բազան։ Պարզվել է՝ խաղային վերջին օրը դոպինգ-թեսթ հանձնած Ալոյանի օրգանիզմում տուամինոհեպտան կա, որն արգելված խթանիչ է համարվում։
Ալոյանի մարզիչ Էդուարդ Կրավցովը հաստատել էր, որ մարզումային փուլում մարզիկն օգտագործել է կաթիլներ, սակայն բուժման նպատակով որևէ դեղամիջոց օգտագործելուց առաջ օլիմպիականը պարտավոր է ստանալ թույլտվություն հակադոպինգային մարմիններից, ինչը Ալոյանի դեպքում չի արվել: Այսպիսով` Լոզանի մարզական վճռաբեկ դատարանի որոշմամբ հայազգի մարզիկը զրկվել է արծաթե մեդալից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան