«Eurosport». Մխիթարյանի գոլից խորովածի հոտ է գալիս
Եվրոպա լիգայի խմբային փուլի «Զարյայի» հետ երեկ կայացած խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին պաշտոնական գոլը խփեց մանկունյանցիների կազմում:
«Eurosport»-ը, մեկնաբանելով խաղը, գրել է, որ «Մանչեսթերը» սառցապատ խաղադաշտում կարող էր հերթական սենսացիան գրանցել ու պարտվել, սակայն Մոուրինյոյի սաներն ընդմիջմանը կարողացան տաքանալ հանդերձարանում և դադարից անմիջապես հետո բացել հաշիվը:
Կայքը գրել է, որ Մխիթարյանը հիանալի գոլի հեղինակ դարձավ, որից խորովածի հոտ է գալիս` «Մանչեսթեր Յունայթեդին» դուրս բերելով փլեյ-օֆֆ: Նշենք, որ այս խաղից հետո մանչեսթերյան ակումբի երկրպագուներն ընտրել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստին` նախապատվությունը տալով Մխիթարյանին: