Գերմանացիները միգրանտներին համարում են գլխավոր պրոբլեմը
Գերմանիայի բնակիչները միգրանտներին ու փախստականներին համարում են երկրի գլխավոր պրոբլեմը: Նման կարծիք ունի գերմանացիների 58 տոկոսը: Forschungsgruppe Wahlen սոցիոլոգիական կենտրոնն ուսումնասիրությունն անցկացրել է ZDF հեռուստահեռարձակող ընկերության պատվերով:
Հարցվածների 60 տոկոսը դժգոհել է, որ միգրանտների վրա ծխասվող գումարներից կարելի էր մեծ օգուտներ ստանալ: 52 տոկոսը կարծում է, որ միգրանտների հոսքը բարդացնում է երկրի քրեական վիճակը: Գերմանացիների 1/3-ը միգրանտներին համարում է սպառնալիք գերմանական մշակույթի ու սոցիալական արժեքների համար:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, միգրանտների խնդրի վերաբերյալ Անգելա Մերկելի քաղաքականությունը բացասական է համարել 45 տոկոսը: Հարցմանը մասնակցել է 1234 մարդ, հարցումն անցկացվել է Գերմանիայի տարածքում դեկտեմբերի 6-8-ը: