Ամանորյա բարեգործական տոնավաճառին մասնակցում են նաև սիրիահայերը
Երևանի Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցում մեկնարկել է Ամանորին և Սուրբ Ծնունդին նվիրված բարեգործական տոնավաճառը:
Կազմակերպիչ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը նշեց, որ բացի տարբեր երկրների մշակույթ ներկայացնող դեսպանատների, տեղական և միջազգային ՀԿ-ների ներկայացուցիչներից, անհատ արտադրողներից և կազմակերպություններից բացի տոնավաճառին մասնակցում են սիրիահայ արտադրողներ:
Տոնավաճառի այցելուները կարող են ձեռք բերել ձեռքով պատրաստված զարդեր, տոնածառի խաղալիքներ, քաղցրավենիքներ, հագուստ, կավե տարաներ, տեղական արտադրության պայուսակներ և այլն:
Բարեգործական տոնավաճառի ընթացքում հավաքված գումարը կուղղվի ասոցիացիայի նպատակների իրականացման համար՝ նպաստել ՀՀ զարգացմանը՝ կանանց ներուժը օգտագործելու միջոցով: