Հալեպի գրոհայինների կողմից վերահսկվող թաղամասերից մոտ 18 հազար մարդ է տարհանվել
Հալեպի` գրոհայինների հսկողության տակ գտնվող թաղամասերից մոտ 18 հազար բնակիչ է դուրս բերվել: Այս մասին գրում է «ТАСС» գործակալությունը` հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին:
«Վերջին օրվա ընթացքում գրոհայինների հսկողության տակ մնացող Հալեպի թաղամասերից Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի օժանդակությամբ ևս 17.971 քաղաքացի է դուրս բերվել, այդ թվում` 7.542 երեխա»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ 28 գրոհային վայր է դրել զենքը և դուրս եկել քաղաքի արևմտյան մաս:
«Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի որոշման համաձայն` հանձնված և զենքը վայր դրած գրոհայինները համաներման են արժանացել»,- հայտնել է կենտրոնը:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 9-ին, սիրիայի կառավարական զորքերը Հալեպ քաղաքի արևելյան թաղամասերից ավտոբուսներով դուրս են հանել մոտ 3 հազար խաղաղ բնակչի:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան