«London Chess Classic» և «FIDE Open»․ Արոնյանի, Մելքումյանի, Հովհաննիսյանի և Միրզոյանի հաղթական մեկնարկը
Միացյալ թագավորությունում երեկ մեկնարկեցին «London Chess Classic» և «FIDE Open» շախմատային մրցաշարերը, որոնց մասնակցում են Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Դավիթ Միրզոյանը։ Ունեցանք 4 հաղթանակ։ Արոնյանն առավելության հասավ Մայքլ Ադամսի, Մելքումյանը՝ Սուդերի, Հովհաննիսյանը՝ Գոլլայնի, իսկ Միրզոյանը՝ Վիլքսի նկատմամբ։
Այսօր կայանալիք 2-րդ տուրում Արոնյանի Մրցակիցը Վլադիմիր Կրամնիկն է։ Վերջինիս և Վասլեյ Սոյի հետ նա կիսում է 1-3-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ միավորներով առաջինն է։ Այս մասին հայտնում է armchess.am-ը։