Հարավային Կորեայի դատախազությունը կհրապարակի նախագահի անվան շուրջ կոռուպցիոն սկանդալի հետաքննության արդյունքները
Հարավկորեական դատախազությունը կիրակի, դեկտըեմբերի 11-ին կհապարակեն Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի ընկերուուհու անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի հետաքննության արդյունքները: Այս սկանդալի արդյունքում, հիշեցնենք, նախագահին խորհրդարանը իմպիչմենտ էր հայտնել: Այդ մասին գրում է «yonhapnews»-ը:
Հետաքննությունը դատախազությունը անցկացրել է երկու ամիս շարունակ: Եվ դատախազության ներկայացուցիչները կիրակի մասնավորապես, կներկայացնեն նախագահի նախկին երկու օգնականների մեղադրանքները, կհրապարակեն գաղտնալսված հեռախոսազրույցներ: Կոռուպցիոն սկանդալի առանցքում են հայտնվել Մշակույթի նախկին նախարար Կիմ Չոնգը և նախագահի տնտեսական հարցերով նախկին խորհրդական Չո Վոն-դոնգը:
Նրանք երկու բարձրաստիճան պաշտոնյաներն են, ովքեր օգնել են նախագահի ընկերուհուն՝ Չո Սուն Սիլին (Choi Soon-sil) օգտագործել իր ազդեցությունը կառավարական գործերում: Իրավապահները նաև կներկայացնեն ապացույցը, որը Չոյի պլանշետն է և որը հենց դարձել է մեղադրանքի հիմնական պատճառը, հիմքը: Բանն այն է, որ Չոն հերքում է, թե իբր պլանշետն իրենն է՝ ասելով, թե ինքը նույնիսկ չգիտե՝ ինչպես են այն օգտագործում:
Այդուհանդերձ, նշվում է, որ դատախազները իրենց հերթին վստահեցնում են, որ պլանշետը պատկանում է Չոյին փորձաքննության արդյունքներով՝ դրանում արձանագրվել են բոլոր այն վայրերը, որտեղ հաճախել է Չոն: Ինչպես նաև եղել են վկայություններ, որոնց համաձայն այդ պլանշետը տեսել են Չոյի ձեռքին:
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կորեայի նախագահին խորհրդարանն իմպիչմենտ հայտնեց
- Սեուլում մեքենան մխրճվել է նախագահականի անվտանգության պահպանության ծառայության անցակետի մեջ
- Կորեայում բավարար թվով ձայներ են հավաքել երկրի ղեկավարին իմպիչմենթ հայտարարելու համար
- Հարավային Կորեայի նախագահը պատրաստ է վաղաժամ հեռանալ պաշտոնից
- Հարավային Կորեայում ընդդիմությունն առաջարկել է արգելել նախագահին դուրս գալ երկրից
- Ամուսնալուծություն՝ կորեական ձևով
- Սեուլում նախատեսում են այսօր անցկացնել ամենաբազմամարդ հանրահավաքը
- Հարավային Կորեայի առաջնորդը կոչ է արել Հյուսիսային Կորեայի բնակիչներին փախչել Հարավ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան