Մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի անդամների
Ազատության հրապարակից մեկնարկել է «Հիմնադիր խորհրդարան»-ի երթը դեպի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Մարդու իրավունքների միջազգային օրը «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներն այս երթով որոշել են իրենց աջակցությունն հայտնել «Սասնա ծռեր»-ի անդամների:
Երթի մասնակիցները «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից կրկկի վերադառնալու են Ազատության հրապարակ:
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Այսօր ունենք քաղաքական պատճառներով կալանավորված տասնյակ քաղաքացիներ: Հայաստանում, բնականաբար, ձևական առումով մարդու իրավունքները թղթի վրա պաշտպանված են, բայց բազմատասնյակ կալանավորները, որ այսօր կան, ապացույցն է, որ թղթի վրա եղածն իրականում չկա»:
Նա նաև նշեց, որ «Սասնա ծռեր»-ի անդամների նկատմամբ առաջադրված մեղադրանքներն, ըստ էության, անօրինական են:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին