Մայր թատրոնն իր դռները կբացի դեկտեմբերի 13-ին
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերանորոգումից հետո թատերասեր հանրության համար իր դռներն առաջին անգամ կբացի դեկտեմբերի13-ին՝ «Պեպո» ներկայացման առաջնախաղով:
Նշենք, որ Հայաստանի տարածքում առաջին պետական թատրոնը, որը հետագայում Գաբրիել Սունդուկյանի անունով է կոչվել, 1922թ. հունվարին բացել էր իր վարագույրը կրկին «Պեպո» պիեսի ներկայացումով:
Բեմադրության հեղինակն է Արմեն Էլբակյանը, բեմադրող նկարիչը` Դավիթ Մինասյանը, կոմպոզիտորը` Վաչե Շառաֆյանը: Գլխավոր դերերում հանդես են գալու ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսիյանը (Պեպո) և Արմեն Մարությանը (Արութին):
Գ. Սունդուկյանը «Պեպո»-ն գրել է 1876 թվականին: nationaltheater.am կայքում կարդում ենք, որ Սունդուկյանի ստեղծագործության և ընդհանրապես հայ թատրոնի տարեգրության մեջ բեկումնային է եղել 1871 թ-ի ապրիլի 30-ը: Այդ օրը Թիֆլիսի հայկական թատրոնում առաջին անգամ ներկայացվել է «Պեպոն». Պեպոյի դերակատարն անվանի դերասան Գևորգ Չմշկյանն էր: Ի դեմս ձկնորս Պեպոյի և նրա շրջապատի մարդկանց (Շուշան, Կեկել, Գիքո, Կակուլի)` Սունդուկյանը թատրոն է բերել «հալալ» աշխատանքով մի կերպ գոյատևող հասարակ աշխատավորների կերպարներ, որոնց համար խիղճը, վեհանձնությունը, բարությունը բարոյական անսակարկելի հատկանիշներ են: Պեպոն, որն իր միջավայրի ծնունդն է, իր խավի հոգեբանության կրողը, որին անհասկանալի են Զիմզիմովի և նրա նմանների անազնիվ արարքները, ի վերջո «դատ» է սկսում ուրիշի աշխատանքը յուրացնողների դեմ՝ պաշտպանելու իր ոտնահարված արժանապատվությունը, արդարությունն ու ճշմարտությունը: «Պեպոն» հայ ռեալիստական դրամատուրգիայի մնայուն էջերից է և հայ թատրոնում ամենաշատ բեմադրվող գործերից: Թարգմանվել և բեմադրվել է ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն, փոխադրվել է արևմտահայերենի և Նոր Նախիջևանի բարբառի:
Հարակից հրապարակումներ`
- Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 7 մլն եվրոյանոց դահլիճը պատրաստ է շահագործման
- Մայր թատրոնի վերանորոգված բեմում ներկայացվելու է «Պեպո»-ն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում