Խաղաղության Նոբելյան մրցանակը այսօր կհանձնվի Կոլումբիայի նախագահին
Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարաղությունը կայանալու է այսօր Օսլոյում: 2016 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին է արժանացել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը՝ Կոլումբիայում ավելի քան 50 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին վերջ տալուն ուղղված ջանքերի համար:
Ռիա նովոստին գրում է, որ Նոբելյան դափնեկիրը Օսլո է ժամանել նախօրեին: Նոբելյան մրցանակի չափը կազմում է 8 միլիոն շվեդական կռոն (932 հազար դոլար): Նախագահը խոստացել է, որ գումարը մտադիր է տալ քաղաքացիական պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքներին: