Մահացել է ռեժիսոր Սերգեյ Միքայելյանը
Այսօր Պետերբուրգում 94 տարեկանում մահացել է «Լենֆիլմ» կինոընկերության կինոռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Միքայելյանը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, դեռևս հայտնի չէ ռեժիսորի մահվան օրն ու վայրը:
Սերգեյ Միքայելյանը ծնվել է 1923 թվականին Մոսկվայում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, վիրավորվել է Ռժևի ճակատամարտում։ 1951թվականին ավարտել է Մոսկվայի Ա․ Լունաչարսկու անվան Թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Բորիս Զախավայի, Մարիա Կնեբելի և Ա․ Պոպովի արվեստանոցը։ 1959 թվականին հաճախել է Մոսֆիլմին կից ռեժիսուրայի դասընթացները։ Ներկայացումներ է բեմադրել Սարատովի, Գորկու թատրոններում, 1954-1956 թվականներին եղել է Տաշքենդի Մ․ Գորկու անվան ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1956 թվականից «Լենֆիլմ», 1959-1961 թվականներին՝ Մ․ Գորկու անվան կինոստուդիաների ռեժիսորն է եղել։ Նրա ֆիլմերում նկարահանվել են հայտնի դերասաններ Անդրեյ Մյախկովը, Օլեգ Յանկովսկին, Եվգենի Լեոնովը և այլն:
Նրա « Այրիները» (1976 թ. ) ֆիլմը չորս կինոփառատոնում մրցանակի է արժանացել, իսկ 1976 թվականին Լեհաստանում և Կուբայում այն համարել են տարվա լավագույն ֆիլմը: Միքայելյանի ամենահայտնի ֆիլմերից է «Սիրահարված սեփական ցանկությամբ» (1982 թ.), որը Համամիութենական կինոփառատոնի մրցանակին է արժանացել (1983):
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում