«Ինձ վիրահատել են երեք ժամ, և ես լսել եմ ամենը». Ալ Բանո
Հայտնի իտալացի երգիչ Ալ Բանոն վիրահատվել է սրտամկանի երկու կաթվածից հետո:
«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ կատարողն իրեն վատ է զգացել ուրբաթ երեկոյան՝ Հռոմում ամանորյա համերգի փորձի ժամանակ։ Առաջին կաթվածին անմիջապես հաջորդել է երկրորդը։ Ալ Բանոն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիշերը վիրահատվել է։
«Ինձ վիրահատել են երեք ժամ, և ես լսել եմ ամենը, ինչ տեղի էր ունենում վիրահատարանում, մտքովս անցավ կատակել, սակայն հետո մտածեցի, որ ավելի լավ է բժիշկներին չշեղել»,-ասել է երգիչը։
Ալ Բանոյի խոսքով՝ նա իրեն լավ է զգում. «Եթե ամեն բան լավ ընթանա, մի քանի օրից ինձ դուրս կգրեն: Շատ անելիքներ ունեմ»: