Անտոնիո Կոնտե. «Դեռ վաղ է ասել, որ «Չելսին» ֆավորիտ է»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իր թիմին ֆավորիտ չի համարում Անգլիայի չեմպիոնի կոչման համար պայքարում։ Նշենք, որ 14-րդ տուրից հետո «կապույտները» գլխավորում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Մրցաշրջանի կեսն էլ դեռ չենք անցել,- Կոնտեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ընդամենը 14 տուր է մնացել հետևում։ Մենք սկսեցինք որպես հետնապահ, իսկ հիմա բոլորն ասում են, որ չեմպիոնության գլխավոր հավակնորդն ենք։ Առաջին շրջանի ավարտից հետո կարելի է դատել ինչ-որ բանի մասին։ «Չելսին» լավ ֆուտբոլ է ցուցադրում, հաճախ է հաղթում, սակայն կարևոր է նույն տեմպերով առաջ գնալ՝ անցյալը թողնելով հետևում։ Անգլիայում շատ արագ կարող ես հայտնվել դժբախտության մեջ»։