Միայն 2 երկիր կարող են համատեղ հայտ ներկայացնել «Եվրո-2024»-ի անցկացման համար
Միայն 2 երկիր կարող են համատեղ հայտ ներկայացնել՝ Եվրոպայի 2024 թ. առաջնությունը կազմակերպելու համար։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ Այսպիսի որոշում է ընդունվել Նիոնում կայացած ՈՒԵՖԱ-ի գործկոմի նիստում։ Երկրները հայտեր կարող են ներկայացնել՝ սկսած 2016 թ. դեկտեմբերի 9-ից։ Վերջնաժամկետը 2017 թ. մարտի 3-ն է։ Մրցաշարը հյուրընկալող երկրի անունը կհրապարակվի 2018 թ. սեպտեմբերին։
Ավելի վաղ համատեղ հայտ ներկայացնելու իրենց մտադրության մասին հայտարարել են Նորվեգիան ու Շվեդիան, Դանիան ու Ֆինլանդիան։