Լուիս Էնրիկե. «Մեսսին բանակցություններ է վարում ակումբի հետ»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաստատել է, որ հարձակվող Լիոնել Մեսսին սկսել է բանակցությունները՝ ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու համար։ Արգենտինացու գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թ.։
«Իհարկե, այդ լուրը հանգստացնում է ինձ,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Մեսսին կընդգրկվի այն խաղացողների շարքում, ովքեր նոր պայմանագրեր կստորագրեն, ովքեր ուզում են մնալ մեր ընտանիքի մի մասնիկը։ Երբ պաշտոնապես հայտարարվի համաձայնագրի ստորագրման մասին, մենք միասին կնշենք այն»։