Հանս-Յոահիմ Վացկե. «Ես ճաշել եմ Պերեսի հետ, սակայն Օբամեյանգի հարցը չենք քննարկել»
Դուրտմունդյան «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հերքել է լուրերը, որ ակումբը բանակցություններ է վարում Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի՝ մադրիդյան «Ռեալ» տեղափոխության վերաբերյալ։ Ավելի վաղ գերմանական մամուլում լուրեր են տարածվել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի ու Վացկեի հանդիպման մասին։
«Ճիշտ է, որ ճաշել եմ Պերեսի հետ,- Վացկեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Չեմպիոնների լիգայի հանդիպման ժամանակ մենք միասին էինք մարզադաշտում։ Սակայն ոչ մի վայրկյան չենք ծախսել՝ «Բորուսիայի» ֆուտբոլիստների վերաբերյալ հարցեր քննարկելու համար։ Ոչ մի համաձայնություն չկա»։