Նեյմար. «Ոսկե գնդակի» պատճառով չեմ զոհվի»
«Բարսելոնի» հարձակվող Նեյմարը նշել է, որ ինքը «Ոսկե գնդակը» նվաճելու սևեռուն նպատակ չունի։ Բրազիլացին շեշտել է, որ առանց այդ մրցանակի էլ գոհ է իր վիճակից։
«Ես շատ երջանիկ եմ «Բարսելոնում», գոհ եմ թիմից ու իմ կյանքից,- Նեյմարի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Իհարկե, ցանկանում եմ նվաճել «Ոսկե գնդակը», սակայն չեմ զոհվի դրա պատճառով։ Ուզում եմ երջանիկ լինել ու երջանիկ եմ։ Եթե չնվաճեմ «Ոսկե գնդակը», ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա։ Ես դրա համար չեմ ֆուտբոլ խաղում։ Ինձ դուր է գալիս խաղալ, և ես շարունակում եմ զբաղվել դրանով։ Նայեք Ինյեստային։ Նա ոչ ոքի նման չէ։ Լավագույն կիսապաշտպանն է, ում երբևէ հանդիպել եմ։ Լեգենդ լինելու համար նրան «Ոսկե գնդակ» պետք չէ»։