ՈՒԵՖԱ-ն որոշել է «Եվրո-2020»-ի տանտեր քաղաքների՝ զույգերի բաժանման չափորոշիչները
ՈՒԵՖԱ-ի գործկոմի նիստում, որը կայացել է երեկ, Նիոնում, հաստատվել է «Եվրո-2020»-ի տանտեր քաղաքների՝ զույգերի բաժանման սխեման։ Մրցաշարը, հիշեցնենք, կանցկացվի ոչ ստանդարտ սխեմայով։ Այն ոչ թե կոնկրետ երկիր կընդունի, այլ 13 քաղաք՝ ողջ Եվրոպայից։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։
Զույգերի բաժանման ժամանակ կկազմվեն մի շարք տարբերակներ՝ ելնելով մարզական ուժից, այլ կերպ ասած՝ հաշվի կառնվեն եզրափակիչ մտած բոլոր թիմերը, քաղաքների միջև հեռավորությունը և, եթե պահանջվի, սահմանափակումները՝ կապված անվտանգության ու քաղաքական գործոնի հետ։ ՈՒԵՖԱ-ում կորոշեն քաղաքների 5-6 զույգ՝ հենվելով վերը նշված չափորոշիչների վրա, և տարբերակներից մեկը վիճակահանությամբ կհաստատվի 2017 թ. նոյեմբեր-դեկտեմբերին։
Ավելացնենք, որ «Եվրո-2020»-ը կհյուրընկալեն Բաքուն, Բրյուսելը, Կոպենհագենը, Լոնդոնը, Մյունխենը, Բուդապեշտը, Դուբլինը, Հռոմը, Ամստերդամը, Բուխարեստը, Սանկտ-Պետերբուրգը, Գլազգոն, Բիլբաոն։