ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել «Զարյայի» դեմ
ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել «Զարյայի» դեմ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումից հետո։ Ուկրաինական ակումբը, որն այդ խաղում զիջել է 0։2 հաշվով, կարող է պատժվել անվտանգությունը բավարար մակարդակով չապահովելու համար։ Փակվել են մարզադաշտի մուտքերը, ֆանատները կողմնակի իրեր են նետել ու ներխուժել խաղադաշտ։ Այս մասին տեղեկացնում է sport-express.ru-ն։
«Ստանդարդի» ու «Այաքսի» հանդիպման համար նույնպես գործ է հարուցվել։ Խաղն ավարտվել է 1։1 հաշվով, իսկ ամստերդամյան ակումբի ֆանատները կողմնակի իրեր են նետել խաղադաշտ։
Երկու գործն էլ կքննարկվեն ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի նիստում, 2017 թ, փետրվարի 23-ին։