Հայ երիտասարդ սուսերամարտիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
Վրաստանի Քութաիսի քաղաքում ավարտվել է սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարը, որում լավ են հանդես եկել հայ սուսերամարտիկները:
Խոցասուսեր աղջիկներ զենքաձևում հաղթող է ճանաչվել Էմմա Պողոսովան (անձնական մարզիչ` Արտաշես Մադոյան): Նույն զենքաձևի տղաների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Հայկ Բարսեղյանը (անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան), 2-րդ տեղն է զբաղեցրել Էդուարդ Օվիկյանը (անձնական մարզիչ` Արմեն Նավասարդյան), 3-րդ տեղն է զբաղեցրել Արման Գրիգորյանը (անձնական մարզիչ` Սամվել Գրիգորյան): Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը։
Ճկասուսեր տղաներ զենքաձևում 2-րդ տեղն է զբաղեցրել Արմեն Դալլաքյանը (անձնական մարզիչ` Արտաշես Մադոյան), իսկ ճկասուսեր աղջիկներ զենքաձևում 3-րդ տեղն է զբաղեցրել Արփինե Աթոյանը (անձնական մարզիչ` Կարո Ավագյան):
Նշենք, որ մրցաշարն անցկացվել է դեկտեմբերի 4-8-ը՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի երիտասարդ սուսերամարտիկների մասնակցությամբ: