Անցած տարի Քրիշտիանու Ռոնալդուն վաստակել է 227 մլն եվրո
«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի եկամուտը 2015 թ. կազմել է 227 մլն եվրո։ Ավելի վաղ հաղորդվել է, որ ֆուտբոլիստը գործել է գործակալ Ժորժե Մենդեշի սխեմայով՝ օֆշորում գտնվող նրա հաշիվների օգնությամբ՝ հարկեր չվճարելու համար։ Վերջին 7 տարվա ընթացքում այդ հաշիվներով «մաքրվել» է ֆուտբոլիստին պատկանող 150 մլն եվրո։ Տեղեկություն է տարածվել նաև, որ Քրիշտիանու Ռոնալդուին ազատազրկում է սպառնում հարկերից խուսափելու համար։ Այս մասին տեղեկացնում է sport-express.ru-ն։
«Այդ փաստթուղթը հաստատում է, որ հարկային մարմինները տեղեկացված են եղել Քրիշտիանու Ռոնալդուի ակտիվների ու եկամուտների մասին,- նշված է Ժորժե Մենդեշին պատկանող ընկերություններից մեկի տարածած հայտարարության մեջ։ Ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ կարիերայի հենց սկզբից տեղյակ է եղել հարկային բոլոր պարտավորությունների մասին։ Դա վերաբերում է բոլոր երկրներին, որոնցում նա ապրել է։ Նա հարկային մարմինների հետ երբեք խնդիր չի ունեցել։ Դա անհերքելի ապացույց է այն բանի, որ Քրիշտիանու Ռոնալուն ու նրա ներկայացուցիչները պատրաստ են համագործակցության»։
Հիշեցնենք, որ Իսպանիայի ֆինանսների նախարարությունը հաղորդել է, որ նպատակահարմարության դեպքում կարող է հետաքննություն սկսել այդ գործով։