Բորանյանն ու Ֆրանգուլյանն անհաջող հանդես եկան
Բուդապեշտում ընթացող ոչ օլիմպիական քաշային կարգերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 10-ին պայքարի մեջ էին մտել Հայաստանի 2 ներկայացուցիչներ:
Ազատ ոճի ըմբշամարտի 61 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Վոլոդյա Ֆրանգուլյանը 0:4 հաշվով պարտվել է Իրանի ներկայացուցիչ Բեհնամ Էհսանպուրին:
Հունահռոմեական ոճի 71 կգ քաշային ըմբիշ Վարշամ Բորանյանը 1/16 եզրափակչում հաղթել է իրանցի Աֆշին Բիաբանգարդին (2:2), սակայն 1/8-րդ եզրափակչում հայ ըմբիշը 0:6 հաշվով զիջել է մոլդովացի Դանիել Կատարագային:
Եթե մեր ըմբիշներին հաղթած մարզիկները հասնեն եզրափակիչ, ապա մեր ներկայացուցիչները հնարավորություն կստանան պայքարելու բրոնզել մեդալի համար: