Բրավո. «Ռիսկն արդարացված էր»
«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն պատմել է, թե ինչպես է վերաբերվում քննադատությանը: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
«Խնդիրն այն է, որ 300 փոխանցումներից միշտ սխալվում ես մեկում: Չեմպիոնների լիգայի խաղարկության «Բարսելոնի» հետ խաղում իմ բախտը չբերեց, երբ ես հեռացվեցի, սակայն ռիսկն արդարացված էր:
Քննադատությունը միշտ կա ու կլինի, ես դրա հետ կապված խնդիրներ չունեմ: Այն ինձ օգնում է ավելի ուժեղ դառնալ: Ամբողջ խնդիրն այն է, որ կա դրա հակառակ կողմը նույնպես, բայց ես դժվարությամբ եմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ գովեստի խոսքեր լսել»,- ասել է Բրավոն: