Հովհաննես Գաբուզյանը՝ Հռոմի բաց առաջնության բրոնզե մեդալակիր
Իտալիայում ավարտվեց այս տարի առաջին անգամ կազմակերպված շախմատի Հռոմի բաց առաջնությունը, որին, ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը։
6-րդ տուրից հետո նա 5․5 միավորով Վիտալի Կոզիակի հետ միասին կիսում էր 1-2-րդ հորիզոնականները։ Վերջինիս հետ էլ Գաբուզյանը հանդիպեց 7-րդ տուրում։ Նրանք խաղացին ոչ ոքի։ 8-րդ տուրում Հովհաննեսը պարտվեց Եվգենի Ռոմանովին, իսկ վերջին տուրում հաղթեց Սերգեյ Բեշուկովին։
Արդյունքում՝ 7․5 միավորով Եվգենի Ռոմանովը դարձավ առաջինը, Վիտալի Կոզիակը 7 միավորով 2-րդը, Հովհաննես Գաբուզյանը նույնքան միավորով եզրափակեց լավագույն եռյակը։