Մեդալ նվաճելու հույսերը վերջնականապես մարեցին
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ոչ օլիմիպիական քաշային կարգերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում առաջին երկու հայ մասնակիցները զրկվեցին մեդալներից:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ներկայացուցիչներ Վոլոդյա Ֆրանգուլյանն ոև Վարշամ Բորանյանը կարող էին պայքարել բրոնզե մեդալների համար, եթե նրանց հաղթած ըմբիշները դուրս գային եզրափակիչ: Ազատ ոճայինների պայքարում Ֆրանգուլյանին քառորդ եզրափակչում հաղթած պարսիկ Բեհնամ Էհսանպուրը կիսաեզրափակչում պարտվեց և այստեղ ամեն ինչ պարզ էր:
71 կգ քաշայիններ պայքարի 1/8 եզրափակչում Բորանյանին հաղթած մոլդովացի Դանիել Կատարագային հաջողվեց հասնել առաջնության եզրափակիչ՝ Եվրոպայի գործող չեմպիոնին հնարավորություն տալով պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն այստեղ էլ ռուս ըմբիշ Ադամ Կուրակը Բորանյանի նկատմամբ առավելության հասավ 1-5 հաշվով՝ զրկելով մեդալ նվաճելու հույսից:
Հիշեցնենք, որ հայ ըմբիշներից դեռևս մրցագորգ դուրս չեն եկել հունահռոմեական ոճի ըմբիշ, 80 կգ քաշային կարգը ներկայացնող Սարգիս Քոչարյանը և ազատ ոճային Գրիգոր Գրիգորյանը (71 կգ):