Պրանդելլի. «Ով չունի բնավորություն և հարգանք՝ կարող է հեռանալ»
«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին ակնարկել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մի շարք ֆուտբոլիստներ կարող են հեռանալ թիմից: Այս մասին տեղեկացնում է «Football Espana»-ն:
«Վերջին 2 ամիսների ընթացքում մեծ աշխատանք եմ կատարել: Իմ նպատակն այն է, որ թիմն ուժեղանա և ֆուտբոլիստներից ամեն մեկը պայքարի «Վալենսիայի» մարզաշապիկը կրելու համար: Նրանք, ովքեր իսկապես ուզում են մնալ, պայքարել ու խաղալ, ոչ մի տեղ չեն գնա:
Նրանք, ովքեր դժգոհ են, ովքեր չունեն բնավորություն և հարգանք՝ կարող են հեռանալ: Խոսքն այստեղ ամենևին մարտավարության մասին չէ, այլ մարդկային բնավորության: Ֆուտբոլիստներից շատերը թիմում հանդես են գալիս ավելի քան 2 տարի: Ժամանակն է ապացուցելու, որ ուզում են մնալ»,- նշել է Պրանդելլին: