Խարբերդում քարակերտ մատյան է հայտնաբերվել
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Էլազըղ բնակավայրում, որը հին հայկական Խարբերդն է, կատարված հնագիտական պեղումների արդյունքում հայկական սբ. Կարապետ եկեղեցու մոտակայքում հայատառ արձանագրություններով հին քարակերտ մատյան է հայտնաբերվել:
«Հայ ձայն»-ը, հղում անելով թուրքական Ensonhaber.com կայքին, գրում է, որ գտածոն 80x53 չափերով քար է, ունի 165 տարվա պատմություն:
Նշենք, որ Խարբերդի Սուրբ Կարապետ եկեղեցին 19-րդ դարի կառույց է: Մատյանը, ըստ աղբյուրի, հանձնվել է քաղաքի պատմության թանգարանին: