Open Road Films Production-ը ձեռք է բերել Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի ցուցադրելու իրավունքները
Open Road Films Production-ը գնել է ռեժիսոր Թերի Ջորջի Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի՝ ԱՄՆ-ում ցուցադրելու իրավունքը։ «Հայերն այսօր»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկանում են Instagram-ում ֆիլմի պաշտոնական և պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի էջերից, որտեղ էլ վերջինը պատմել է այս կարևոր նորության մասին:
«Open Road Films Production-ը ձեռք է բերել «Խոստում» ֆիլմի իրավունքները՝ 2017-ի ապրիլի 28-ից ցուցադրելու համար: Մենք գաղտնի էինք պահում այս լուրը, բայց այժմ ժամանակն է, որ աշխարհն իմանա դրա մասին»,- նշել է պրոդյուսերը։
Ավելի վաղ Variety-ի հետ զրույցում Էսրաիլյանը նշել էր, որ «Խոստում» ֆիլմը տարածման և ավելի լայն զանգվածներին հասանելի լինելու խնդիր ունի։ Պրոդյուսերը ենթադրել էր՝ պատճառը ֆիլմի թեման է, ինչը վախեցնում է որոշ գնորդների, որոնք բիզնես շահեր և հետաքրքրություններ ունեն Թուրքիայում։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է սեպտեմբերի 11-ին` Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: «Խոստում» ֆիլմի գլխավոր դերակատարներն են՝ Օսկար Այզեք, օսկարակիր Քրիստիան Բեյլ, Շարլոտ Լե Բոն, Շոհրե Աղդաշլու:
Նշենք, որ «Tracinda» կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր «Survival Pictures» անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկումը հենց այս ֆիլմն է:
Հարակից հրապարակումներ`
- Թուրք հոդվածագիր. «Խոստում» ֆիլմը Թուրքիայի համար գլխացավանք է դառնալու»
- Թուրքերն ու ադրբեջանցները զանգվածային «մեկ» են դնում Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին