Հենրիխ Մխիթարյան. «Առաջին գոլս նվիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Տոտենհեմի» հետ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի հանդիպումից հետո, որում նրա թիմը հաղթել է 1։0 հաշվով, իր գոլը նվիրել է «կարմիր սատանաների» բոլոր երկրպագուներին։ Հայ ֆուտբոլիստն առաջին գոլը խփեց «Օլդ Տրաֆֆորդ» մարզադաշտում, ինչպես նաև Պրեմիեր լիգայում։ Խաղավերջում նա ստիպված էր պատգարակի օգնությամբ հեռանալ խաղադաշտից՝ «Տոտենհեմի» պաշտպան Դանիել Ռոուզի կոպիտ սահանկման արդյունքում։
«Դա թիմային հիանալի հաղթանակ է։ «Օլդ Տրաֆֆորդում» իմ առաջին գոլը նվիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր երկրպագուներին։ Շնորհակալություն բոլորին աջակցության համար»,- գրել է Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում։