Քրիստիան Էրիկսեն. «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը մեծ հիասթափություն է»
«Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենն Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդից» 0։1 հաշվով կրած պարտությունից հետո նշել է, որ թիմը հիասթափված է արդյունքից։ Կիսապաշտպանի խոսքերով՝ անհաջողության պատճառներից մեկը թույլ խաղն է հարձակման գծում։
«Մենք ավելին էինք ակնկալում,- Էրիկսենի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Արդյունքը մեծ հիասթափություն է։ Մենք ավելի քիչ էինք վտանգավոր գործում, քան նախորդ մի շարք խաղերում։ Ավելի շատ անհանգստացնում են հարձակման գծում թիմի խնդիրները։ Գոլ բաց թողնելուց հետո փորձում էինք վերականգնել հավասարակշռությունը, սակայն չկարողացանք որսալ անհրաժեշտ պահը»։