Լարսը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այսօր այցելել է Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատված՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:
Նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Վրաստանի և Ռուսաստանի սահմանային հատվածներում համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել եղանակային պայմանները բարելավվելու դեպքում արագ կազմակերպել կուտակված ծանրաքարշ մեքենաների շարժը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով:
Այս պահին ավտոճանապարհը բաց է մարդատար և մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար:
Շարունակվող բքի և առատ ձյան պատճառով ծանրաքարշ, ինչպես նաև 30-ից ավելի նստատեղ ունեցող մեքենաների համար այս պահին ճանապարհը երթևեկելի է որոշակի սահմանափակումներով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան