Հասան Ռոհանին միջուկային համաձայնության կատարման վերաբերյալ կարգադրություններ է ստորագրել
Հասան Ռոհանին միջուկային համաձայնության կատարման վերաբերյալ կարգադրություններ է ստորագրել,-հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին առանձին կարգադրություններ է ստորագրել, որոնցից մեկը հասցեագրված է ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին, իսկ մյուսը՝ ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիին:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ԻԻՀ նախագահի կարգադրության համաձայն՝ իրանական կողմն ի պատասխան միջուկային համաձայնությունը խախտող երկրների, համարժեք իրավական քայլեր կկատարի:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ Սենատը 99 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգելու մասին բանաձևը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան