Մալարիայից մահվան դեպքերի մոտ 70 տոկոսը բաժին է ընկնում երեխաներին. ԱՀԿ
Մալարիան սուր խնդիր է մնում մարդկության համար, հատկապես Սահարայից հարավ ընկած աֆրիկյան տարածքներում։ 2015 թվականի մալարիայով հիվանդների թիվը կազմել է 212 մլն, 449 հազար մարդ մահացել է։
«ՏԱՍՍ»-գրում է, որ տվյալները ներկայացված են Ժնևում հրապարակված՝ հիվանդության դեմ պայքարի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենամյա զեկույցում:
«Սահարայից հարավ ընկած աֆրիկյան տարածքներին բաժին է ընկնում մալարիայի գլոբալ բեռի անհամեմատ մեծ մասնաբաժին։ 2015 թվականին տարածաշրջանում գրանցվել է այդ հիվանդության 90 տոկոս դեպք և դրանից մահվան 92 տոկոս դեպք։ Հատկապես խոցելի են մինչև 5 տարեկան երեխաները, նրանց բաժին է ընկնում, փորձագետների գնահատականներով, մալարիայից մահվան բոլոր դեպքերի մոտ 70 տոկոսը»,-ասովում է հայտարարությունում։
ԱՀԿ-ն փաստում է, որ Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրների բնակչության 43 տոկոսը չի օգտագործում մոծակների դեմ պաշտպանիչ ցանցեր ու այլ միջոցներ։
2015 թվականին հիվանդության դեմ պայքարին հատկացվել է 2.9 մլրդ դոլար, ինչը կազմում է մինչև 2020 թվականն այդ միջոցները 6.4 մլդ դոլարի հասնելու նախանշված նպատակի ընդամենը 45 տոկոսը։
Հարակից հրապարակումներ`
- Մալարիայի նոր հարուցիչը Ասիայից կարող է թափանցել Աֆրիկա
- Հայաստանում վերջին 10 տարիներին գրանցվել է մալարիայի 3 դեպք