ՌԴ դեմ պատժամիջոցները երկարաձգելուն կողմ են Օլանդն ու Մերկելը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր հանդես են եկել ՌԴ-ի հետ հարաբերություններում սահմանափակիչ ﬕջոցները երկարացնելու օգտին:
«Ինտերֆաքս»-ը գրում է, որ համապատասխան հայտարարությունը նրանք արել են Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Անհրաժեշտ կլինի վերստին երկարաձգել պատժաﬕջոցները, չնայած այն բանին, որ ﬔնք ավելի ﬔծ առաջընթաց կցանկանայինք Մինսկի համաձայնությունների իրականացման գործում»,-հայտարարել է Գերմանիայի կանցլերը:
Հիշեցնենք, որ եվրոպական հինգ երկիր՝ Ուկրաինան, Չեռնոգորիան, Ալբանիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան, երկարաձգել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողությունը ևս 6 ամսով:
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդն էլ հոկտեմբերին Կիևում հայտարարել էր, թե ԱՄՆ-ն պատրաստ է չեղյալ համարել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, վերջինիս կողմից Մինսկում ձեռք բերված ուկրաինական հակամարտության կարգավորմանը միտված պայմանավորվածությունների կատարմանը զուգընթաց:
Հարակից հրապարակումներ`
- Վեց ամսով երկարաձգվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
- Մերկելն ակնարկել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին
- ԱՄՆ-ն պատրաստ է չեղարկել ՌԴ պատժամիջոցները Մինսկի պայմանավորվածությունների կատարմանը զուգընթաց. Նուլանդ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան