Սիրիական բանակը Հալեպի արևելքում սպանել է 82 խաղաղ բնակիչ. ՄԱԿ
Սիրիական կառավարական ուժերը Արևելյան Հալեպում մտել են խաղաղ բնակիչների տներ ու սպանել ներսում գտնվող մարդկանց՝ այդ թվում՝ կանանց ու երեխաներին: Այդ մասին հայտարարել է Միացյալ ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գրասենյակը, փոխանցում է «BBC»-ն:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի հաղորդմամբ, չորս շրջանում իրենց տներում, տեղում սպանվել է 82 խաղաղ բնակիչ:
Մամուլի խոսնակի ներկայացմամբ, Հալեպում իրավիճակը այնպիսին է, կարծես հումանիզմի վախճանը լինի:
Ահաբեկիչ զինյալները, ովքեր իրենց տիրապետության տակ էին պահում Հալեպի արեևլյան հատվածը արդեն 4 տարի, պարտություն են կրել:
Ըստ աղբյուրի, հաղորդվում է, որ հազարավոր մարդիկ դեռ շարունակում են մնալ գրոհայինների մոտ՝ ինտենսիվ գնդակոծությունների տակ:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ՄԱԿ-ի գլ;խավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Հալեպում ազատագրման ժամանակ մարդկանց նկատմամբ կիրառված բռնությունների մասին հաղորդումներով:
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Սիրիայում բնակչության նկատմամբ դաժանությունների մասին հաղորդումների կապակցությամբ
- Հալեպը ազատագրված է. «Գանձասար»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան