Beeline-ի աջակցությամբ մեկնարկել են հատուկ դասընթացների շարքը
Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի շրջանակում հատուկ դասընթացների շարքի մեկնարկի մասին։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ այսօրվա դասընթացները տեղի ունեցան Դիլիջան համայնքում: Դասընթացներին մասնակցել են երեխաներ, ովքեր ընտրվել են Դիլիջանից, Հաղարծինից, Գոշից, Թեղուտից, Հովքից և Խաչարձանից:
«Երեխաների խոսքի ուժը» ծրագրի նպատակն է օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները զարգացնել երեխաների և պատանիների ստեղծագործ, քննադատական և այլընտանքային մտածողությունը, բարձրացնել ծնողների և համայնքի բնակիչների իրազեկվածությունը երեխաների բարեկեցության վերաբերյալ։
Ծրագրի մեկնարկը տրվել է Արարատի մարզ Նոր Խարբերդ համայնքում հանրային իրազեկման միջոցառումների շարքով։ Ծրագիրը իրականացվում է Արարատի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի Նոր Խարբերդ, Այնթափ, Եղեգնաձոր, Վայք, Իջևան և Դիլիջան համայնքներում։
Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն ողջունելով ներկաներին նշել է. «Beeline–ը ողջունում և կարևորում է այն ծրագրերի իրականցումը, որոնք օգնում են երեխաներին և երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը, ինչպես նաև շատ ենք կարևորում այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք նպաստում են մարզերի հավասարաչափ զարգացմանը։ Այս ծրագիրը յուրահատուկ է, քանի որ օգնում և նպաստում է թվային տեխնոլոգիական լուծումների միջոցով ապագայի կերտմանը, ինչը այդքան կարևոր է մեր ժամանակներում»:
«Beeline-ի հետ համագործակցությունը գնալով ընդլայնվում է և մենք կարևորում ենք հեռավոր համայնքներում ապրող երիտասարդների և պատանիների մասնակցությունը ու ներուժի ներդրումը համայնքի զարգացման գործում: Ծրագիրը մեծ կարևորություն է երեխաների միջոցով ընտանքիների և հասարակության առողջ զարգացմանը, ինչպես նաև ՏԻՄ – ՀԿ - Տեղական բիզնես համատեղ ջանքերի արդյունավետ իրականացմանը»,-ասել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։
«Երեխաների խոսքի ուժը» ծրագրի շրջանակում հանդիսավոր արարողությամբ ստորագրվել է նաև եռակողմ փոխըմբռնման հուշագիրը, որը կխթանի երեխաների պաշտպանության ոլորտում արդյունավետ եռակողմ համագործակցության գործընթացը Հայաստանում:
Ընկերությունից հայտնում են, որ Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամն իրականացնում են սոցիալական ծրագրեր սկսած 2011 թ.-ից: Համագործակցության շրջանակում ստեղծվել է «Մենք» մանկական ներառական թատերախումբը, ինչպես նաև անցկացվել են արտ-թերապիայի կուրսեր, որոնք նպաստում են երեխաների ինտեգրմանը հասարակություն:
«Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում հիմնադրամին տրամադրվել է «0-8000-1007» վստահության հեռախոսահամարը, երկրի 10 դպրոցներում ու մանկապարտեզներում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ» հատուկ կարիքներով երեխաների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները