ԵԽ-ն կրկին քննադատում է Ադրբեջանին՝ ՄԻԵԴ վճիռը չկատարելու համար
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում 47 անդամ երկրների ներկայացուցչները դեկտեմբերի 7-ից 9-ը «Մարդու իրավունքների» հանդիպման ժամանակ ուսումնասիրել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքը։
Այս հանդիպման ժամանակ ևս ԵԽ-ն անդրադարձել է «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» գործին ու քննադատել Ադրբեջանին՝ Իլգար Մամմադովի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռը չկատարելու համար։
Ընդունված որոշման մեջ «առավելագույն մտահոգությամբ» նշվում է, որ ՄԻԵԴ վերջնական վճռի հրապարակումից 2 տարի անց և ԵԽ նախարարների կոմիտեի ու գլխավոր քարտուղարի բազմիցս արված կոչերին՝ անմիջապես ազատ արձակել Մամմադովին, չեն կատարվում ու նա շարունակում է ձերբակալված մնալ։
ԵԽ-ն վերահաստատում է, որ անընդունելի է անձին զրկել ազատությունից՝ Եվրոպական կոնվենցիայի խախտումներով, որպեսզի պատժեն նրան կառավարությանը քննադատելու համար։
«Արդյունքում, Իլգար Մամմադովի կալանքի կամայական շարունակումը հանդիսանում է Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի կոպիտ խախտում»,-ասվում է ընդունված տեքստում։
ԵԽ-ն հաստատում է իր վճռականությունը՝ ապահովելու ՄԻԵԴ վճռի կատարումը՝ կազմակերպության տրամադրության տակ եղած բոլոր հնարավոր միջոցներով։
ԵԽ-ն խորին մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանի իշխանությունները չեն տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն, թե ինչպիսի ընդհանուր միջոցներ են ձեռնարկվում կամ նախատեսվում՝ կանխելու օրենքի իշխանության խախտումները իշխանության չարաշահման միջոցով՝ հաստատված ՄԻԵԴ վճռում։ Այս առումով, Ադրբեջանին խրախուսում են բովանդակալից երկխոսության մեջ ներգրավվել ԵԽ նախարարների կոմիտեի հետ։
Հիշեցնենք, որ 2014թ․-ի հոկտեմբերին կայարած վերջնական վճռով ՄԻԵԴ-ը գտել էր, որ Մամմադովի ձերբակալությունը պայմանավորված է եղել քաղաքական դրդապատճառներով և Ադրբեջանին կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Իլգար Մամմադովին։
Նշենք, որ ՄԻԵԴ որոշումների իրականացման վերահսկողությունը կատարում է ԵԽ նախարարների կոմիտեն և այս ձևաչափով քննարկումներն իրականացվում են տարին 4 անգամ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին