ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Սիրիայում բնակչության նկատմամբ դաժանությունների մասին հաղորդումների կապակցությամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգ է սիրիական Հալեպում կատարվող դաժանությունների մասին հաղորդումներից և հանձնարարել է Սիրիայի հարցերով հատուկ հանձնակատար Ստեֆան Դե Միստրուին կապ հաստատել շահագրգիռ կողմերի հետ։ Այդ մասին նշվում է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Գլխավոր քարտուղարը մտահոգ է խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց և երեխաների, նկատմամբ կիրառվող բռնությունների մասին հաղորդումների կապակցությամբ», - «РИА Новости»-ի փոխանցմամբ ասված է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ, սակայն, չի նշվել, թե մասնավորապես ինչ բռնւթյունների մասին է խոսքը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան