
Լյուդմիլա Սարգսյանին խոստացել են ընդգրկել ԲՀԿ ցանկում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային Ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին խոստացել են ընդգրկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցանկում։ Նա այս առիթով հանդիպել է անձամբ Գագիկ Ծառուկյանին, որը դեռ քաղաքականություն վերադառնալու մասին հստակ դիրքորոշում չի հայտնել։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի բացառել իր քաղաքական ապագան ԲՀԿ-ի հետ։ Բազմաթիվ քաղաքական ուժերի հետ այս օրերին հանդիպումներ ենք ունեցել, քննարկվել են մասնակցության հնարավորությունները»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ, ամենայն հավանականությամբ, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը 2017-ի խորհրդարանական ընտրություններին դաշինքով կմասնակցի։