Արմեն Երիցյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը դեկտեմբերի 12-ին ծանր վիճակում տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին Panorama.am-ին տեղեկացրեց, որ Արմեն Երիցյանն այժմ վերակենդանացման բաժանմունքում է:
Նրա ախտորոշման մասին հարցին ի պատասխան պարոն Գնունին ասաց. «Պարոն Երիցյանի հարազատները խնդրել են նրա առողջական վիճակի, հիվանդության մասին որևէ տեղեկություն չհայտնել: Ես խոստացել եմ ու պարտավոր եմ պահել խոստումս»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին