Ռոնալդու. «Եթե «Ռեալն» ու հավաքականը չլինեին, ես չէի նվաճի «Ոսկե գնդակը»
«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է հերթական «Ոսկե գնդակի» նվաճումը։ «France Football»-ը հայտարարել է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը 4-րդ անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»։ Անցած մրցաշրջանում Ռոնալդուն Պորտուգալիայի ազգային հավաքականի ու «Ռեալի» կազմերում հաղթել է «Եվրո-2016»-ում և Չեմպիոնների լիգայում։
«Ինձ համար չորրորդ անգամ «Ոսկե գնդակը» նվաճելը մեծ պատիվ է։ Այնպիսի զգացում ունեմ, կարծես առաջին անգամ է։ Երբեք չեմ մտածել, որ չորս անգամ կտիրանամ այս մրցանակին։ Շատ երջանիկ եմ,- Ռոնալդուի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել հավաքականում ու «Ռեալում» իմ խաղընկերներին։ Ինձ հպարտ ու երջանիկ եմ զգում։
Եթե «Ռեալն» ու Պորտուգալիայի հավաքականը չհաղթեին, ես չէի նվաճի «Ոսկե գնդակը»։ Ուստի ես միշտ առաջին պլան եմ մղում թիմին»։