Հինգերորդ գումարման խորհրդարանը հարուստ է եղել թեմայից դուրս անիմաստ քննարկումներով. Արտակ Զաքարյան
«Եթե տարիներ հետո ինձ հարցնեն, թե 5-րդ գումարման Ազգային ժողովն ինչով է աչքի ընկել, ապա առանց մտածելու կասեմ` այս խորհրդարանն, այնուամենայնիվ հարուստ է եղել թեմայից դուրս անիմաստ քննարկումներով նաև, ինչը նաև ակնհայտ դարձրեցինք այս օրենքի քննարկման ժամանակ»,- այս մասին այսօր խորհրդարանում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքերով՝ ինքը չի պատկերացնում, որ անվտանգության խնդիր ունեցող, բանակի նկատմամբ անընդհատ ուշադրություն պահանջող որևէ երկրում, բանակին վերաբերող կամ բանակի հետ թեկուզ փոքր-ինչ կապ ունեցող հարցերը քննարկվեն այնպես, ինչպես այսօր քննարկվում է խորհրդարանում: «Քննարկեք բանակում կոռուպցիան, եթե այդպիսի բան տեսել եք, այլ ոչ թե կանգառներում լսել եք, քննարկեք բացթողումները: Այդ ձևաչափը մեր հանձնաժողովը մերթընդմերթ տալիս է, բայց պարզվում է, որ փակ քննարկումների ժամանակ այդքան էլ հետաքրքրություն չկա, քանի որ տեսախցիկ չկա, լրագրող չկա, սրտատրոփ իր զինվորին կամ հրամանատարին սպասող ընտանիք չկա»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Զոհված զինծառայողի՝ ուսման վարձ վճարել չկարողացող երեխային մենք ի՞նչ ենք ասում
- Վիգեն Սարգսյան. Յուրաքանչյուր կողմ քվեն շատ կարևոր է
- Ինչո՞ւ են փորձում հիմնադրամը հանել շահութահարկից, եթե այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է. Գուրգեն Արսենյան
- Վիգեն Սարգսյան. Ժողովրդի կարծիքի գնահատման երկու ձև գիտեմ՝ հանրաքվե և ԱԺ-ի քվեարկություն
- Վիգեն Սարգսյանն ԱԺ-ում ներկայացրեց «1000 դրամ» նախագծում կատարված փոփոխությունները
- Վիգեն Սարգսյան. Ժամկետային զինծառայող ունեցող ընտանիքները կարող են հրաժարվել պարտադիր վճարումից
- Զինծառայողների ապահովագրության մասին օրենքից պարտադիր բաղադրիչը չի հանվի. Վիգեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան