Գյումրու դրամատիկական թատրոնն ունի նոր տնօրեն
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով նախօրեին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն է նշանակվել թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը։ Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ նախարարն ընտրությունը կատարել է թատրոնի տնօրենի մրցույթի վերջին փուլ անցած երկու թեկնածուների միջև։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայացել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել Տիգրան Վիրաբյանը, Մկրտիչ Անտոնյանը, Արտաշես Առաքելյանն ու Ասպրամ Բաղդասարյանը: Մմրցույթին չէր ներկայացել Ասպրամ Բաղդասարյանը: Մրցույթի հաղթող էին ճանաչվել Տիգրան Վիրաբյանը, Մկրտիչ Անտոնյանը: Եռօրյա ժամկետում նախարարը պետք է երկու հաղթողից մեկին նշանակեր թատրոնի տնօրեն:
Հարակից հրապարակումներ`
- Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենի մրցույթում երկու հաղթող կա
- Գյումրու թատրոնը ժամանակավոր տնօրեն ունի
- Մի քանդեք թատրոնը, թողեք հանգիստ աշխատի մի թատրոն՝ հեռու աչքից, սրտից ու կոչումներից. Աճեմյանականներ