Ինչո՞ւ են փորձում հիմնադրամը հանել շահութահարկից, եթե այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է. Գուրգեն Արսենյան
Այսօր խորհրդարանում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը Պաշտպանության նախարարին հարցրեց, թե ինչո՞ւ են փորձում հիմնադրամը հանել շահութահարկից, եթե հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, ապա այս դեպքում ինչ է փոփոխություն արվում «Շահութահարկի մասին» օրենքում, պետք է սոցիալական հարցեր լուծի:
«Փոփոխությունները, որ բերել եք, ունեն հետևանք, իմ կարծիքով՝ այդ հետևանքները բերում են մի իրավիճակ, երբ որ այդ հիմնադրամը ստանալու է ցեմենտ-բետոնե կարգավիճակ, այսինքն՝ պաշտպանված է լինելու պատկան մարմինների կողմից իրականացվող ցանկացած գործողություններից: Ստացվում է, որ ստեղծվում է մի օղակ, որը սովետական արտահայտությամբ ասած, դարձնում եք պետություն պետության մեջ: Արդյո՞ք սա ամենակարևոր հիմնադրամն է մեր պետականության մեջ»,- հարցրեց նա:
Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր հիմնադրամ ունի իր կարևորությունը, յուրաքանչյուր հիմնադրամ ձևավորվում է համապատասխան իրավական ակտերով: Հիմնադրամը շահույթ հետապնդող չէ, բայց շահույթ կարող է ունենալ, որովհետև կարող է թողարկել պարտատոմսեր և այլն»:
Գուրգեն Արսենյանը նշեց, որ պետք է հրավիրել մասնագետների ու այդ հարցը նորից քննարկել, ինչին Վիգեն Սարգսյանը համաձայնեց:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. Ժողովրդի կարծիքի գնահատման երկու ձև գիտեմ՝ հանրաքվե և ԱԺ-ի քվեարկություն
- Վիգեն Սարգսյանն ԱԺ-ում ներկայացրեց «1000 դրամ» նախագծում կատարված փոփոխությունները
- Վիգեն Սարգսյան. Ժամկետային զինծառայող ունեցող ընտանիքները կարող են հրաժարվել պարտադիր վճարումից
- Վիգեն Սարգսյան. Գրեթե յուրաքանչյուր քաղաքացի առնչություն ունի բանակին և զինված ուժերին
- Զինծառայողների ապահովագրության մասին օրենքից պարտադիր բաղադրիչը չի հանվի. Վիգեն Սարգսյան
- ԱԺ-ում Վիգեն Սարգսյանը ներկայացրեց զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան