Թրամփը հայտարարել է հաջորդ պետքարտուղարի անունը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է պետքարուղարի անունը: Պետական այդ պաշտոնը նա վստահել է նավթային խոշոր ExxonMobil ընկերության ղեկավար Ռեքս Թիլերսոնին:
Այդ մասին նախ հայտարարեցին միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները, ավելի ուշ հաստատեց Թրամփը՝ թվիթերյան իր միկրոբլոգում:
Իր գրառումներում Թիլերսոնին Թրամփը ներկայացնում է որպես բիզնեսի համաշխարհային մեծություն, ում հարուստ փորձը, աշխարհքաղաքական իրադարձությունների խոր ըմբռնումը թույլ են տալիս լավագույն ընտրություն կատարել այդ պաշտոնի համար:
Թրամփի կարծիքով, նա կհասնի տարածաշրջանային կայունության, կառաջնորդվի ԱՄՆ ազգային անվտանգության շահերից:
Հիշեցնենք, Թրամփի երդմնալության արարողությունը նախատեսված է 2017-ի հունվարի 20-ին: Դրանից հետո նա կոնգրեսին պաշտոնապես կդիմի կառավարության կազմում նախարարների թիր թեկնածունների հարցի քննարկման համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան